вторник, 13 декабря 2011 г.

Մհեր Մկրտչյան- ֆրունզիկ


Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։
Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր`ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։
1953 թ-ին նա տեղափոխվեց Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ. Վաղարշյան)։
1959 թ-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։
Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Զամբախով («Խաթաբալա») դերերում։
Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին»«Այբոլիտ-66»«Միմինո»«Ալի բաբան և քառասուն ավազակները»«Ունայնություն ունայնության»ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։
Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։








Մհեր Մկրտչյանի արձանը Գյումրիում։





Վարպետաց փողոցի վրա 2004թ. հիմնադրեց <<Մհեր Մկրտչյան>> թանգարանը:
     Թանգարանի բացումը մեծ շուքով ու հանդիսավորությամբ տեղի ունեցավ 2006թ. դեկտեմբերի 20-ին:
Թանգարանը լուսաբանում է մեծանուն արվեստագետի կյանքն ու գործը` թողնելով հետագա սերունդներին որպես արվեստի մեծագույն արժեք:
Թանգարանի գործունեության նպատակն է այցելուներին մոտիկից ծանոթացնել հայ մեծ դերասան Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի կյանքին ու ստեղծագործությանը: Հետևողականորեն շարունակվում է պրպտումներն ու հավաքագրումը Մհեր Մկրտչյանին վերաբերվող նյութերով` թանգարանային ֆոնդը հարստացնելու ուղղությամբ: Հետևողական աշխատանք է տարվում այցելուների հետ Մեծ դերասանի գեղարվեստական արժանիքները համակողմանի մատուցելու ուղղությամբ:
Մեծ արտիստի կյանքի և ստեղծագործական գործունեության հետ կապված թանգարանում կա 270-ից (երկու հարյուր յոթանասուն) ավելի լուսանկարներ: Պահպանվել է Մհեր Մկրտչյանի ձեռքով արված ծաղրանկարներ, պատկերներ, նամակներ, փաստաթղթերի նմուշներ:

Հասցե  ք. Գյումրի,  Շ. Ռուստավելու փող., 30

1 комментарий:

  1. Casino City - Las Vegas - MapYRO
    Casino City 부천 출장마사지 Map with latitude 남원 출장마사지 and longitude information, Las Vegas, NV. Casino City (also 충주 출장샵 known as the Station Casinos), formerly known as Station Casinos 파주 출장샵 (Tasinos, 울산광역 출장마사지

    ОтветитьУдалить