среда, 7 декабря 2011 г.

1988 թվ. դեկտեմբերի 7

Խոնարհվում ենք անմեղ զոհերի հիշատակին
Այսօր` դեկտեմբերի 7-ին, աշխարհի ողջ հայությունը  հիշում է և գլուխ է խոնարհում 1988 թվականին Հայաստանում  տեղի ունեցած  երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի առջև: 23 տարի առաջ այս օրը ,ժամը 11:41-ին ՀՀ տարածքի 40 տոկոսը մեկ ակնթարթում վերածվեց աղետի գոտու :Հզոր ստորգետնյա ցնցումները կես րոպեի ընթացքում ավերեցին հանրապետության հյուսիսային մասը`1 մլն բնակչությամբԵրկրաշարժի էպիկենտրոնումՍպիտակումստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել էր 10 բալ ,Գյումրիում 9 բալ: Պաշտոնական տվյալներովզոհվել էր ավելի քան 25 հազմարդ, 19 հազարը դարձել էր հաշմանդամ, 530 000 բնակիչ անօթևան էր մնացել:Ոչնչացվել էր Գյումրի բնակարանայինսոցիալական  և արտադրական ֆոնդի 80%-ը
 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո արդեն 23 տարի է անցել, սակայն գյումրեցիները և հայ ժողովուրդը երբեք չեն մոռանա այդ արհավիրքը, այդ ցավն անդարման է: 
Գյումրի քաղաքը երկրաշարժից հետո գրեթե ավերակների էր վերածվել:
Երկրաշարժ բառը ինքնին սարսուռ է առաջացնում. Երբ գիտակցում ես, որ  բնության թեթև ձեռքով մարդկային հազարավոր ճակատագրեր դառնում են անցյալ ու հավերժ մնում որդեկորույս մոր, այրի կնոջ կամ որբ երեխայի հիշողության ամնանուրբ ու ամենազգայուն էջերում: 
Այո անցել է արդեն 23 տարի,բայց Գյումրին դեռ ամբողջովին չի վերականգնվել: 
Քաղաքը դեռևս վերականգնվում է:




անմեղ զոհերի հուշարձան Սրբ. Ամենափրկիչի դիմաց

Комментариев нет:

Отправить комментарий