Երբ ասում են Գյումրի, այդ բառը ինձ համար մի ամբողջ աշխարհ արժի: Քանի որ, Գյումրին իմ ծննդավայրն է: Իմ սիրելի քաղաքը:Այն Հայաստանի հայրաքաղաք է:Քաղաքս, որն ունի հզոր մշակույթ, աշխարհին տվել է և շարունակում է տալ արվեստի կարկառուն ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային գործիչներ:Ես հիանում եմ իմ քաղաքով և հպարտ եմ, որ գյումրեցի եմ: Անկախ ամեն ինչին, Գյումրին գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է` իր մարդկանցով, փողոցներով ու կոլորիտով:
Երևի հարց է առաջանում . թե ինչու եմ որոշել գրել Գյումրիի և նրա բնակիչների մասին, քանի որ ցանկանում եմ ներկայացնել Գյումրու պատմությունը, մշակույթը, գյումրեցիների ապրելակերպ ու ավանդույթները: Բլոգիս մեջ սկզբից կներկայացնեմ այն մեծանուն գյումրեցիներին, որոնք ցավոք սրտի մեզ հետ չեն այժմ: Հետո կանդրադառնամ ներկայիս գյումրեցիներին և կփորձեմ նաև մի քիչ պատկերացնել Գյումրին ապագայում:
Երևի այսքանը...
Ես սիրում եմ քեզ իմ Գյումրի...
Երևի այսքանը...
Ես սիրում եմ քեզ իմ Գյումրի...

Комментариев нет:
Отправить комментарий