вторник, 13 декабря 2011 г.

Մհեր Մկրտչյան- ֆրունզիկ


Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։
Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր`ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։
1953 թ-ին նա տեղափոխվեց Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ. Վաղարշյան)։
1959 թ-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։
Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Զամբախով («Խաթաբալա») դերերում։

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյան Սահակի (Հոկտեմբեր 301875Ալեքսանդրապոլ - Հոկտեմբեր 171957Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել էԷջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը: 1897թվականին մեկնել է արտասահման,Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899-1906 թվականին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում:Իսահակյանը մեկնում է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։ 

среда, 7 декабря 2011 г.

1988 թվ. դեկտեմբերի 7

Խոնարհվում ենք անմեղ զոհերի հիշատակին
Այսօր` դեկտեմբերի 7-ին, աշխարհի ողջ հայությունը  հիշում է և գլուխ է խոնարհում 1988 թվականին Հայաստանում  տեղի ունեցած  երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի առջև: 23 տարի առաջ այս օրը ,ժամը 11:41-ին ՀՀ տարածքի 40 տոկոսը մեկ ակնթարթում վերածվեց աղետի գոտու :Հզոր ստորգետնյա ցնցումները կես րոպեի ընթացքում ավերեցին հանրապետության հյուսիսային մասը`1 մլն բնակչությամբԵրկրաշարժի էպիկենտրոնումՍպիտակումստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել էր 10 բալ ,Գյումրիում 9 բալ: Պաշտոնական տվյալներովզոհվել էր ավելի քան 25 հազմարդ, 19 հազարը դարձել էր հաշմանդամ, 530 000 բնակիչ անօթևան էր մնացել:Ոչնչացվել էր Գյումրի բնակարանայինսոցիալական  և արտադրական ֆոնդի 80%-ը
 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո արդեն 23 տարի է անցել, սակայն գյումրեցիները և հայ ժողովուրդը երբեք չեն մոռանա այդ արհավիրքը, այդ ցավն անդարման է: 
Գյումրի քաղաքը երկրաշարժից հետո գրեթե ավերակների էր վերածվել:

понедельник, 5 декабря 2011 г.

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազ

Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան) ծնվել է Գյումրիում (նախկինում՝ Կումայրի)։Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները։ Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը, գոհություն հայտնելով աստծուն և՛ տվածի, և չտվածի համար:Կգար հայրս Շիրակի հովերի հետ, իրիկվա,Կշողշողար բահն ուսին, սարից ելնող լուսնի պես...

Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ։ Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից-գյուղ, բանջարանոցից-բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում:

«Որբանոցից շատերն էին փախչում,― պատմում է Շիրազն ինքնակենսագրականում,― մեծ մասը դեպի շուկա, իսկ ես` դեպի Արփաչայի հովիտները` փնտրելու հայրիկիս բոստանը։ Եվ մի վայրկյան ծաղիկների ու կակաչների մեջ մոռանում էի, որ որբ եմ...»:

Անհանգիստ ու կրակոտ խառնվածքը սակայն փողոց է նետում նաև Օնիկին, ուր վխտում էին անապաստան երեխաները: «Ջուր տամ, պաղ ջուր, պուլպուլակի սառը ջուր»,- կանչելով թափառում էր նա, բայց իր իսկ խոստովանությամբ, միշտ ձախողակ ու անհաջող:Բայց ահա այդ ձախողակ օրերի մեջ փայլում է «ճակատագրական մի սուրբ վայրկյան»։ Փողոցով անցնում է սև հացի բոքոնը ձեռքին մի խեղճ կին։ Սոված Օնիկը փորձում է փախցնել հացը, բայց կինը բռնում է նրան ու ... սեղմում կրծքին։ Այդ նրա մայրն էր` Աստղիկը, որ վերջապես գտել էր կորած որդուն։ Նա փաղաքշելով ու «գիժ ջան, գիժ» կրկնելով տուն է տանում որդուն, որը հին ու կիսափուլ խրճիթ էր։ Մոր խոսքը օրենք էր Օնիկի համար, իսկ նա խորհուրդ է տալիս` «Արհեստ սովորիր... արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ»:Արհեստներով հարուստ քաղաք Գյումրիում Շիրազն սկզբում դառնում է կոշկակարի աշակերտ, ապա զբաղվում այլ արհեստներով, բայց ոչ մի զբաղմունք դուր չի գալիս նրան։ Դպրոցում էլ նա լավ սովորողներից չէր։ Միայն հայոց լեզուն էր, որ հարազատ էր նրան։ Այստեղ էլ երևում էր նրա բնածին տաղանդը։ Հասակակիցներից ստանալով «խելառ» մականունը, պատանին սկսում է անընդհատ հանգեր հորինել, բառեր կառուցել, բանաստեղծություններ գրել։ Գրում է ձեռքն ընկած պատառոտված թղթերի, ինչ-որ տեղից ճարած թղթե անձեռոցիկների վրա։ Այդ օրերին Գյումրիում իր գրական մայրամուտն էր ապրում Ատրպետը, որին էլ ապագա գրողը ծանոթացնում է իր բանաստեղծական գաղտնիքներին։ Ատրպետը դառնում է Շիրազի առաջին քննադատը և առաջինն էլ կռահում, որ ծնվող բանաստեղծը օժտված է շքեղ տվյալներով:

Իմ սիրելի Գյումրին և նրա բնակիչները


Երբ ասում են Գյումրի, այդ բառը ինձ համար մի ամբողջ աշխարհ արժի: Քանի որ, Գյումրին իմ ծննդավայրն է: Իմ սիրելի քաղաքը:Այն Հայաստանի հայրաքաղաք է:Քաղաքս, որն ունի հզոր մշակույթ, աշխարհին տվել է և շարունակում է տալ արվեստի կարկառուն ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային գործիչներ:Ես հիանում եմ իմ քաղաքով և հպարտ եմ, որ գյումրեցի եմ: Անկախ ամեն ինչին, Գյումրին գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է` իր մարդկանցով, փողոցներով ու կոլորիտով: 



Երևի հարց է առաջանում . թե ինչու եմ որոշել գրել Գյումրիի և նրա բնակիչների մասին, քանի որ ցանկանում եմ  ներկայացնել Գյումրու պատմությունը, մշակույթը,  գյումրեցիների ապրելակերպ ու  ավանդույթները: Բլոգիս մեջ սկզբից կներկայացնեմ այն մեծանուն գյումրեցիներին, որոնք ցավոք սրտի մեզ հետ չեն այժմ: Հետո կանդրադառնամ ներկայիս գյումրեցիներին և կփորձեմ նաև մի քիչ պատկերացնել Գյումրին ապագայում: 
Երևի այսքանը...
Ես սիրում եմ քեզ իմ Գյումրի...